Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Լևոն Պողոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Լևոն Համբարձումի Պողոսյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Դպրաբակ բնակավայր, 7-րդ փ., 13-րդ տուն հասցեում/ կողմից կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող VAZ 2121 մակնիշի 35 FO 794 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 37468 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լևոն Պողոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|