Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 11․09․2026թ․ թիվ Ե/5/2697-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մկրտիչ Գրիգորի Մկրտչանի կողմից թվով 9 հատ քարե զրուցարանների, 1 հատ քարե սանհանգույցի, 2 հատ քարե շինության, ինչպես նաև տեղադրված 2 հատ վագոն տնակների ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ժամը 14։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Մկրտիչ Գրիգորի Մկրտչանին:
|