Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սումբատ Ռուբենի Մարկոսյաի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սումբատ Ռուբենի Մարկոսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Դրախտիկ, 7 փողոց, 42 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Դրախտիկ բնակավայրում գտնվող 05-032-0213-0002 կադաստրային ծածկագրով 1․081 հա անջրդի վարելահողի, 05-032-0202-0003 կադաստրային ծածկագրով 0․912 հա անջրդի վարելահողի, 05-032-0001-0003 կադաստրային ծածկագրով 0.163 հա տնամերձի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 72500 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 09:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սումբատ Մարկոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|