Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով. 
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ու Մ  Է՝  
- Ստեղծել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի, երիտասարդության հարցերով և հաստատել հետևյալ անհատական կազմը` 
 Սարիբեկյան Վարդան  Մարգարյան Արայիկ  Ղուկասյան Անուշ  Մարտիրոսյան Զուրիկ  Ջառահյան Սևակ 
- Ստեղծել սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է առողջապահության, սոցիալական ապահովության, այդ թվում նաև մայրության և մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, բնապահպանության հարցերով.և հաստատել հետևյալ անհատական կազմը`
 Մելքումյան Արմենակ  Շուշանյան Շահնուր  Վարդանյան Վահե  Գագյան Աշոտ 
- Ստեղծել ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է Ճամբարակ համայնքի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գույքի կառավարման հարցերով և հաստատել հետևյալ անհատական կազմը` 
 Նիկողոսյան Անդրանիկ  Դումանյան Թաթուլ  Ջահանգիրյան Գառնիկ  Աբրահամյան Գրիգոր 
- Ստեղծել ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության, իրավական ակտերի ուսումնասիրության և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման հարցերով և հաստատել անհատական կազմը` 
 Կիրակոսյան Էդվարդ  Ադամյան Գևորգ  Ղուկասյան Միշա  Վարդանյան Վրեժ  Մարտիրոսյան Վիգեն 
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |