|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2026 թվականի N 1482-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 12․10․2026թ․կազմված թիվ 040226462 արձանագրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված տարածքում ինքնակամ տեղադրված թվով մեկ հատ ոչ հիմնական շինության (տնակի) և թվով 2 հատ կայանատեղիների (40X20մ և 60X70մ չափերի) հայտնաբերման դեպքի վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 12․10․2026թ․ կազմված թիվ 040226462 արձանագրության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 14։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Վայթ Շորժա» ՍՊԸ ընկերությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.04 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|