|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 1298-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել Գագիկ Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Հ․Նադարյանի փող., թիվ 2/1 հասցեում 05-002-0084-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի տեղադիրքը և 0․04254 հա հողամասի գործառնական նշանակությունը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Հ․Նադարյանի փող, թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման հողատարածքի տեղադիրքի փոփոխությունը ճանաչել օրինական:
- Բնակավայրի 0․04254 հա այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրի բնակելի կառուցապատման:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(728.38 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|