Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 19․07․2007 թվականի N 843-Ն որոշմամբ և Ճամբարակ համայնքի ավագանու 14․12․2024 թվականի N 126-Ա որոշմամբ․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
«ՄԱՐԻԵՏԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՄԱՄԻԿՈՆԻ» ԱՁ-ին 01․09․2025-31․12․2025թթ․ ժամանակահատվածի համար /ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Տիգրան Մեծի փողոց, շենք 30, բն․ 12/ տրամադրել
1․1 ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն,
1․2 օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։