1․ Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի կողմից 04․12․2025թ․ գրությամբ Ճամբարակ համայնքի ղեկավարին է ուղարկվել «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 20․11․2025թ․ կազմված թիվ 232 արձանագրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Լաքի Մեն» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված և համաձայնությամբ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին տրամադրված տարածքում հայտնաբերվել է ինքնակամ տեղադրված թվով 3 հատ ապակեպատ և թվով 7 հատ փայտաշեն ոչ հիմնական շինություններ։
24․12․2025թ․ թիվ ՔՏՄ/18/35587-25 գրությամբ նույնաբովանդակ տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվանգության տեսչական մարմնից։
Փաստի առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում 2025թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է վարչական վարույթ` նշված ոչ հիմնական շինությունների տեղադրման հարցի քննության նպատակով:
Վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի 17-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի տնօրեն Նաիրի Սարգսյանը։
«Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Զարեհ Սարգսյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին և ՍՊԸ-ի տնօրենի անունից 07․01․2026թ․գրավորդիրքորոշումէներկայացրելայնմասին, որ․
1․ միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի 2021թ․հուլիսի 9-ինիստիթիվ 3-5 արձանագրությանհիմանվրա«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի միջև 2021թ․ օգոստոսի 6-ին կնքվել է «Սևան ազգային պարկի հողամասի կառուցապատման մասին թիվ 1601 պայմանագիրը, որին կցվել է նաև շողակաթ համայնքի ղեկավար Ս․ Շուշանյանի կողմից հաստաված՝ հողամասի կառուցապաման ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը, այսուհետ՝ նաև ճ/հ առաջադրանք։
2․Վարչական վարույթի ընթացքում ծագած հարցերը պարզելու նպատակով՝ ընկերությունը դիմել է «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Լ․ Բաբայանին։ Նրա կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝
2․1․ նա 2021թ․ հուլիսին, ճ/հ առաջադրանքի շրջանակում կազմված նախագծային փաստաթղթերի փափեթով դիմել է Շողակաթի համայնքապետին՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն տալու նպատակով․
2․2․ Շողակաթի համայնքապետարանը անորոշ պատասխաններով ձգձգել է թույլտվության տրամադրումը, որը վտանգում էր ստանձնած պարտավորությունների կատարումը․
2․3․ Հղում է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին․
2․4․օգտվելով իր օրենսդրական իրավունքից՝ դիմելուց շուրջ մեկ ամիս հետո, նա սկսել է համայնքապետարան ներկայացված նախագծով նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումը․
2․5․մինչև հողամասի կառուցապատման իրավունքի՝ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին օտարելը որևէ մարմին կամ պաշտոնատար անձ չի հետաքրքրվել իրականացված կառուցապատման հարցերով։
3․«Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Լ․ Բաբայանի կողմից փոխանցված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է Շողակաթ համայնքի նախկին ղեկավար Ս․ Շուշանյանին։ Վերջինս պատասխանել է, որ չի հիշում, որ «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ն դիմել է ոչ հիմնական շինությունների տեղադրման հարցով, բայց չի հիշում դիմումին տրված ընթացքի մասին, քանի որ համայնքների խոշորացումից հետո ինքն ազատվել է աշխատանքից և որևէ առնչություն չունի համայնքապետարանի հետ։
«Վայթ Շորժա» ՍՊԸ-ն, որպես «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի իրավահաջորդ, նշված հարցերի վերաբերյալ այլ տեղեկատվության չի տիրապետում։
Իրավահաջորդության հիմքը 2025թ․ հուլիսի 10-ին կնքված, նոտարական վավերացում և պետական գրանցում ստացած «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագիրն է։
Բնապահպանության և քաղաքաշինության տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների շրջանակում արձանագրվել է, որ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում տեղադրված շինությունները ոչ հիմնական/ժամանակավոր/ շինություններ են։
Ըստ այդմ իրենց կարծիքով, վարչական վարույթի հարցը լուծելու համար կարիք կլինի վերոհիշյալ տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզել առկա ոչ հիմնական շինությունների տեղադրման օրինականությունը՝ փաստացի կատարած աշխատանքները համեմատելով կառուցապատման իրավունքի հետ տրամադրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի հետ։
Հայտնել է նաև, որ 27․11․2025թ․ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ն «ՈՒրբան» համակարգով դիմել է տեղադրման թույլտվություն ստանալու համար։
09.01.2026թ. վարչական վարույթի ժամկետը երկարացնել է 10 օր ժամկետով՝ մինչև 19․01․2026թ․ներառյալ։
Այնուհետև 19.01.2026թ. վարչական վարույթի ժամկետը երկարացնել է ևս 10 օր ժամկետով՝ մինչև 29․01․2026թ․ ներառյալ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի նախկին Շողակաթ համայնքի նախկին ղեկավար՝ Սուլիկո Շուշանյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2017-2022թթ․ հանդիսացել է Շողակաթ համայնքի ղեկավար։ Նշված ժամանակահատվածում «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմից, որը ներկայումս հանդիսանում է «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի իրավանախորդը 2020-2021թթ․ ընթացքում դիմել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման թույտվություն ստանալու համար, սակայն հաշվի առնելով, որ անցել է շուրջ հինգ տարի, ուստի չի հիշում դիմումը ինչ ընթացք է ստացել, այսինքն տրվել է արդյո՞ք տեղադրման թույտվություն, թե՞ ոչ։
Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական ղեկավարի 13․01․2026թ․ տրված տեղեկանքի համաձայն՝ 2017-2022թթ ժամանակահավածի վերաբերյալ արխիվային փաստաթղթերում տեղեկություններ չեն հայտնաբերվել «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի, «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի կամ «Լաքի Մեն» ՍՊԸ-ի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շինություններ տեղադրելու կամ կառուցելու համար ճարտարապետա-հատակագծային առաջադրանք կամ շինարարության (տեղադրման) թույլտվություն ստանալու նպատակով դիմում-հայտեր ներկայացված լինելու և դրանց ընթացքի մասին։
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Անձի պատշաճ վարչարարության իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված՝ վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախևառաջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը։ Այդ նպատակով օրենսդիրը նաև «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ։ Օրենքի 46-րդհոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ։
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները՝ որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց։
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետևանք:
Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված և առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսևորում է անգործություն և բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հաuցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշմումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված։ Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը)։
Ամփոփելով վերոգրյալը պետք է արձանագրել, որ այնդեպքում, երբվարչականմարմիննօրենքովսահմանվածկարգովևժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված, ինչը նշանակում է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը համարվում է եզրափակված, որից հետո վարչական մարմինն այլևս իրավասու չէ նույն դիմումի առնչությամբ կայացնել որևէ որոշում՝ քանի դեռ ֆիկտիվ վարչական ակտի իրավաչափության հարց օրենքով սահմանված կարգով չի բարձրացվել և դրան լուծում չի տրվել։
ՀՀ Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ հանգում ենք հետևյալ հետևության.
Սույն վարչական վարույթը հարուցվել է ՀՀշրջակամիջավայրինախարարությանէկոպարեկայինծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի կողմից 04․12․2025թ․ գրությամբ Ճամբարակ համայնքի ղեկավարին ուղարկված «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 20․11․2025թ․ կազմված թիվ 232 արձանագրության հիման վրա, այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Լաքի Մեն» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված և համաձայնությամբ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին տրամադրված տարածքում հայտնաբերվել է ինքնակամ տեղադրված թվով 3 հատ ապակեպատ և թվով 7 հատ փայտաշեն ոչ հիմնական շինություններ։
24․12․2025թ․ թիվ ՔՏՄ/18/35587-25 գրությամբ նույնաբովանդակ տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվանգության տեսչական մարմնից։
Վարչական վարույթի ընթացքում տեղեկություններ է ստացվել այն մասին, որ միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի 2021թ․հուլիսի 9-ինիստիթիվ 3-5 արձանագրությանհիմանվրա«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի միջև 2021թ․ օգոստոսի 6-ին կնքվել է «Սևան ազգային պարկի հողամասի կառուցապատման մասին թիվ 1601 պայմանագիրը, որին կցվել է նաև Շողակաթ համայնքի ղեկավար Ս․ Շուշանյանի կողմից հաստաված՝ հողամասի կառուցապաման ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը։
«Մայ գրին հաուս» ՍՊԸ-ն 2021թ․ հուլիսին, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի շրջանակում կազմված նախագծային փաստաթղթերի փափեթով դիմել է Շողակաթի համայնքի ղեկավարին՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն տալու նպատակով։ Սակայն Շողակաթ համայնքի ղեկավարի կողմից անորոշ պատասխաններով ձգձգել է թույլտվության տրամադրումը, որը մինչև օրս չի տրամադրվել։
«Մայ գրին հաուս» ՍՊԸ-ն, իսկ այնուհետև նրա իրավահաջորդ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ն օգտվելով իր օրենսդրական իրավունքից՝ դիմելուց շուրջ մեկ ամիս հետո, սկսել է համայնքապետարան ներկայացված նախագծով նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումը։ (Իրավահաջորդության հիմքը 2025թ․ հուլիսի 10-ին կնքված, նոտարական վավերացում և պետական գրանցում ստացած «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագիրն է)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի դիմումը վարչական վարույթ հարուցելու հիմք է, իսկ 2-րդ մասի համաձայն՝ նշված հիմքով վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, նույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):
Ըստ սույն գործի փաստերի «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ն 2021թ․ հուլիսին, ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի շրջանակում կազմված նախագծային փաստաթղթերի փափեթով դիմել է Շողակաթի համայնքի ղեկավարին՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն տալու նպատակով։
Այսինքն՝ «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմիցներկայացվածվերընշվածդիմումիհիմքով վարչական վարույթը 2021 թվականի հուլիս ամսից համարվել է հարուցված և Շողակաթ համայնքի ղեկավարը պարտավոր էր այդ պահից սկսած 30-օրյա ժամկետում եզրափակել վարչական վարույթը՝ կայացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված վարչական ակտերից որևէ մեկը։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոգրյալ իրավանորմի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքների ուժով «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի հուլիս ամսին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետի ավարտով պայմանավորված ավարտվում է նաև այդ վարույթի առնչությամբ որևէ վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի լիազորությունը, քանի որ Շողակաթ համայնքի ղեկավարի լիազորությունները ծագում են դիմումը վարչական մարմնում մուտքագրվելու օրվանից և ավարտվում վարչական վարույթի առավելագույն ժամկետի վերջին օրվա ավարտով։ Այլ կերպ ասած՝ «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի հուլիս ամսին ներկայացված դիմումի հիմքով որևէ վարչական ակտ ընդունելու լիազորությամբ Շողակաթ համայնքի ղեկավարն օրենսդրի կողմից օժտված է եղել բացառապես վարչական վարույթի առավելագույն ժամկետում։ Բացառություն կարող են կազմել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում թվարկված հիմքերից մեկով կամ մի քանիսով վարչական վարույթի ժամկետի երկարաձգումը, որպիսի դեպքում նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է ընդունել վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում և այդ մասին սահմանված կարգով ծանուցել վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:
Ընդ որում՝ վարույթում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Շողակաթ համայնքի ղեկավարը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի կիրառմամբ, կայացրել է «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի հուլիս ամսին ներկայացված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում:
Շողակաթ համայնքի ղեկավարը, որպես Վարչական մարմին, վարչական վարույթի առավելագույն ժամկետում «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի հուլիս ամսին ներկայացված դիմումի վերաբերյալ իր լիազորությունների սահմաններում որևէ վարչական ակտ չի ընդունել և այլևս իրավասու չէ նշված դիմումի առնչությամբ կայացնել որևէ վարչական ակտ։
Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ տվյալ դեպքում «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի, այնուհետև նրա իրավահաջորդ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ենթադրյալ իրավունքները իրականացնելու համար պատշաճ գործողություն է հանդիսանումհամայնքի ղեկավարին ներկայացված նախագծով նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումը, քանի որ միայն նշված կառուցակարգի միջոցով կարող էր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր իրավունքները։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- 09 դեկտեմբերի 2025թ.-ին Ճամբարակի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթը կարճել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով նախատեսված՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ դեպքով վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով:
- Վարչական վարույթը կարճելու մասին որոշման օրինակը ուղարկել վարույթի մասնակից՝ «Վայթ Շորժա» ՍՊԸ ընկերությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: