Ղեկավարվելով«Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով., «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով., ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 7-րդ փողոց տուն 13 հասցեում 05-031-0067-0010 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.4հա հողամասին կից 0.1 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-031-0067-0010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Ժորա Հովհաննեսի Ջուլհակյանի՝ ծնված 01.01.1954թ. սեփականության իրավունքը 0.5հա տնամերձ հողամասին կից 0.1հա հողամասի նկատմամբ և հողամասի վրա 1975թ. կառուցված 45.54քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը,47.76քմ ներքին մակերեսով բնակելի տունը,1.4քմ մակերեսով աստիճանահարթակը,18.4քմ ներքին մակերեսով օժանդակ շինությունը,9.9քմ ներքին մակերեսով ծածկը,41.04քմ ներքին մակերեսով անասնաշենքը, 18.2քմ և 14.26քմ մակերեսներով 2 ծածկերը բնակելի, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Ժորա Հովհաննեսի Ջուլհակյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Ժորա Ջուլհակյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.5հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում, իսկ մնացորդ 0.0077հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|