Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը, Լուսիկ Հակոբի Հովհաննիսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական վճարների պարտավորությունների վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Լուսիկ Հակոբի Հովհաննիսյանի կողմից /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր 4 փողոց, 66 տուն հասցեում/ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում աղբահանության ծառայությունից օգտվելու համար ընդամենը՝ 24000 ՀՀ դրամի չափով տեղական վճարի պարտավորությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի օգոստոսի 17-ին ժամը 11:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լուսիկ Հակոբի Հովհաննիսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|