|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հուլիսի 2026 թվականի N 745-Ա |
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի 2-րդ փողոց, 18 հասցեում գտնվող, Հակոբ Ծատուրյանին պատկանող 05-028-0011-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Գետիկ բնակավայր, 2-րդ փողոց, 27 բնակելի տուն։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրում գտնվող, Սուրեն Դալլաքյանին պատկանող 05-028-0034-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Գետիկ բնակավայր, 2-րդ փողոց, 18 բնակելի տուն։
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 10․03․2026 թվականի N 131-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|