Այսօր: Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 289
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2026 թվականի N 1112-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Սամվել Գորոյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 03.08.2026թ. հարուցված վարչական վարույթի նյութերը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղթամար» տեղամասուի 4-րդ պահաբաժնի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա թվով 1 հատ մետաղական տնակի և թվով 2 հատ քարե շինությունների  ինքնակամ կառուցելու վերաբերյալ և նկատի ունենալով, որ 2026 թվականի օգոստոսի 13-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում նշանակված վարչական վարույթի լսումներին պատշաճ ծանուցված լինելով Սամվել Գորոյանը չի ներկայացել վարույթի լսումներին, իսկ նախքան վարչական ակտ ընդունելը վարչական մարմինը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ վարույթին առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ կետով․

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

  1. Սամվել Գորոյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Աղթամար» տեղամասուի 4-րդ պահաբաժնի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա թվով 1 հատ մետաղական տնակի և թվով 2 հատ քարե շինությունների  ինքնակամ կառուցելու փաստի առթիվ 03․08․2026թ․ հարուցված վարչական վարույթը կասեցնել, մինչև դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալը, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60-րդ օրը լրանալը:
  2. Վարչական վարույթի կասեցման մասին ծանուցել վարույթի մասնակիցներին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(871.90 Կբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner