|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 սեպտեմբերի 2026 թվականի N 1098-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂ. 48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՐՈՒՅՐ ԱՂՎԱՆԻ ՄԻԴՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Չարենցի փողոց, տուն 48 հասցեում 05-002-0097-0004 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.17 հա հողամասին կից 0.03 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-002-0097-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Վրույր Աղվանի Միդոյանի՝ ծնված՝03.02.1979թ. ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 0.17 հա տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասի, ինչպես նաև հողամասի վրա 1980թվականին կառուցված երկհարկանի 112.93 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի.,30.25քմ մակերեսով բաց պատշգամբի.,4.68քմ մակերեսով աստիճանահարթակի.,152.57քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի.,30.0քմ ընդհանուր մակերեսով բաց պատշգամբների.,46.34քմ ներքին մակերեսով 1985թվականին կառուցված ավտոտնակի և 22.94քմ մակերեսով ծածկի նկատմամբ, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վրույր Աղվանի Միդոյանի սեփական գույք,
- Համայնքի կողմից Վրույր Միդոյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.2 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|