|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մարտի 2025 թվականի N 24-Ա |
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2025թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչների վերակառուցում» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում ՕԿՋ-ի և ՕԿՋ-ին կից ոռոգման համակարգի կառուցում» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչների վերակառուցում» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում ՕԿՋ-ի և ՕԿՋ-ին կից ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2025 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -16 ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|