Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Հովսեփ Հարությունի Մելյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Հովսեփ Հարությունի Մելյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք Ջիլ, 4 փողոց, 60 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Ջիլ բնակավայրում գտնվող 05-077-0012-0007 կադաստրային ծածկագրով 0․1228 հա բնակելի կառուցապատման հողի, 05-077-0040-0011 կադաստրային ծածկագրով 0․0973 հա բնակելի կառուցապատման հողի, 05-077-0111-0026 կադաստրային ծածկագրով 0․3144 հա վարելահողի, 05-077-0111-0003 կադաստրային ծածկագրով 0․1967 հա տնամերձի, 05-077-0114-0009 կադաստրային ծածկագրով 0․335 հա վարելահողի, 05-077-0011-0005 կադաստրային ծածկագրով 0․0087 հա տնամերձի, 05-077-0036-0019 կադաստրային ծածկագրով 0․0795 հա տնամերձի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 127106 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Հովսեփ Մելյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|