Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 24.10.2024թ. N106-Ա որոշմամբ.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական՝23092024-05-0049/ Տ. Մեծի փող. 15 շենք 14 ավտոտնակ հասցեում գտնվող 05-002-0101-0077 կադաստրային ծածկագրով 0.00393 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը իր շինությունով/ավտոտնակով/ ուղղակի վաճառքով օտարել Արկադի Բորյանին:
- Քաղաքացի Արկադի Բորյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 13300 /տասներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ,որից 7460/յոթ հազար չորս հարյուր վաթսուն/ՀՀ դրամ վճարվել է որպես հողի կադաստրային արժեք /անդորագիր՝16.12.2013թ.N131216023339023 կցվում է/, իսկ ընդհանուր շինության /ավտոտնակկի/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 29.250 /քսանինը հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|