Ղեկավարվելով«Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի 05-010-0265-0002 կադաստրային ծածկագրով գտնվող այգետնակների կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 1.0 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված այգեգործական նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-010-0265-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Գոհարիկ Վլադիմիրի Հարությունյանի՝ ծնված 01.01.1957թ. ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 1.0 գյուղատնտեսական նշանակության հողամասի և հողամասի վրա կառուցված մեկ հարկանի 60.9քմ ներքին մակերեսով և 10.8քմ ներքին մակերեսով այգետնակների նկատմամբ, որոնք կառուցված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գոհարիկ Վլադիմիրի Հարությունյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Գոհարիկ Հարությունյանին սեփականության իրավունքով ճանաչված 1.0 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝Գոհարիկ Վլադիմիրի Հարությունյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:
|