|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2025 թվականի N 141-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով, Ճամբարակ համայնքի Ձորավանք բնակավայրի 07․07․2022 թվականին հաստատված գլխավոր հատակագիծը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ձորավանք բնակավայրի վարչական սահմաններում Սուրեն Խոջայանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-061-0112-0013 կադաստրային ծածկագրով գտնվող 0․0504 հա հողամասը համապատասխանեցնել գլխավոր հատակագծին՝ որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հողամաս և կատարել պետական գրանցում։
- Սուրեն Խոջայանը պարտավոր է համայնքային բյուջե 900185061034 հաշվեհամարին վճարել 28300(քսանութ հազար երեքհարյուր) ՀՀ դրամ,որպես հողի կադաստրային արժեքի տարբերություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|