Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատող Գառնիկ Նազլուխանյանի կողմից 14.07.2025թ. տրված ՇԹԴ/89/13467-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել Գառնիկ Նազլուխանյանի կողմից տրված դիմում-հայտը և երկարաձգել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի գյուղ Դպրաբակ 1-ին ,փողոց 42/4 հասցեում միահարկ բնակելի տան կառուցման աշխատանքների նպատակով հայանքի կողմից 13․04․2022 թվականին տրված 02-Շ շինարարության թույլտվության ժամկետը։
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|