Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արսեն Սուրենի Սարգսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Արսեն Սուրենի Սարգսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Թումանյան փողոց, տուն 78 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող OPEL VECTRA 1.8 I մակնիշի 39 MM 399 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 40256 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հուլիսի 3-ին ժամը 11:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արսեն Սարգսյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|