|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2023 թվականի N 358-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 28.04.2023 թվականի N 78-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 22.05.2023 թվականի N 76 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
-
Համաձայն մրցութային հանձնաժողովի N 07 արձանագրության՝ մրցույթում հաղթող ճանաչել Վրեժ Երիցյանին և կնքել 05-032-0206-0081 կադաստրային ծածկագրով, 0.5 հա արոտի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2023 թվականից 2048 թվականը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 161.250.0 ՀՀ դրամ: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 9000.0 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի տարեկան հողի հարկի 930 %-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 967.5 ՀՀ դրամ: Վարձավճարը վարձակալի կողմից վճարվում է անկանխիկ, հաջորդող տարվա մինչև հունիսի 20-ը՝ 900185066025հաշվեհամարին։ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|