Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով,ՀՀ Կառավարության՝18.05.2006թ.թիվ 912-Ն որշման 3-րդ,33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին»ՀՀօրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի Վահագն Գևորգյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0221-0002 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն համարվող գյուղարտադրական նշանակության առանձնացված 0.02882հա հողամասում իր կողմից ինքնակամ /22026WD7X5W/ կառուցված շինությունը/անասնագոմը/օրինականացնելու մասին,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունները կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Վահագն Մանուկի Գևորգյանի կողմից Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0221-0002 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02882հա առանձնացված հողատարածքի վրա ինքնակամ/22026WD7X5W/կառուցված մեկ հարկանի 72.38քմ ներքին և 82.53քմ արտաքին մակերեսով շինությունը/անասնագոմը/ ճանաչել համայնքային սեփականություն,հետագայում ուղղակի վաճառքով տրամադրել իրեն:
- Վահագն Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական,տրամադրելով Մարտունի բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցե:
- Նկատի ունենալով,որ թույլ է տրվել ինքնակամություն,ուստի ինքնակամ կառույցների օրինականացման,պետական գրանցման,այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Վահագն Գևորգյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:
|