Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումներով,հիմք ընդունելով քաղաքացի Նարինե Սերյոժայի Սարգսյանի կողմից 10.09.2025թվականին տրված Դ-266 դիմումը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղի 2-րդ փող.1 շենք /ներկայումս Ճամբարակ համայնք գ.Արտանիշ/ քաղաքացի Նարինե Սերյոժայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող/վկայական՝ 29062021-05-0022/ 05-018-0025-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրի 0.175 հա մակերեսով հասարակական նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի, իսկ շինության նշանակությունը /նախկին հանրակացարանի շենք/ նպատայանին նշանակությունը դարձնել բնակելի,գործառնականը՝որպես բնակելի տուն:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշման հսկողությունը դնել քաղշին բաժնի գլխ. մասնագետ Վ. Դանիելյանի վրա:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|