Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սամսոն Արտավազդի Շաշիկյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սամսոն Արտավազդի Շաշիկյանիին /հաշվառված` Երևան, Քանաքեռ Զեյթուն, Կամարակ 2-րդ նրբանցք, 32/1 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Դրախտիկ բնակավայրում գտնվող 05-032-0101-0006 կադաստրային ծածկագրով 0․3046 հա բնակելի կառուցապատման հողի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 20959 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սամսոն Շաշիկյանիին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|