Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Կառուցապատողի կողմից 27․05․2026թ. տրված ՇԹԴ/102/12669-26 դիմում-հայտը․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել շինարարության թույլտվություն Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում 20 մ բարձրությամբ դրոշակաձողի, դրոշակաձողի պատվանդանի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ կատարման նպատակով:
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|