Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 84-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2025 թվականի N 84-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածով.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

  1. Աճուրդ-վաճառքով տրամադրել՝
    1․1 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 05-002-0049-0005 կադաստրային ծածկագրով, Գարդմանի փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 0․1 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
    1․2 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 05-032-0112-0020 կադաստրային ծածկագրով, Դրախտիկ բնակավայր, 1-ին փողոց, թիվ 30/2 հասցեում գտնվող 0․21638 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամաս, որի մեկնարկային գինը կազմում է 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
    1․3 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 05-031-0057-0003 կադաստրային ծածկագրով, Դպրաբակ բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 0․06249 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 700000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
    1․4 Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, 05-018-0008-0013 կադաստրային ծածկագրով, Արտանիշ բնակավայր, 6-րդ փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 0․01 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 170000 /մեկ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -14

ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԶԱՏ

ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԿ

ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ

ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner