Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղի 2-րդ փողոց, տուն 1/2 հասցեում 05-031-0004-0001 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.16 հա հողամասին կից 0.1հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-031-0004-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Վալեր Միքաելի Շախնազարյանի՝ ծնված 19.05.1955թ. սեփականության իրավունքը 0.16հա տնամերձ հողամասին կից 0.1հա հողամասի, ինչպես նաև հողամասի վրա 1985 թվականին կառուցված մեկ հարկանի 77.8քմ ներքին մակերեսով բնակելի տան.,34.2քմ մակերեսով բաց պատշգամբի.,7.4քմ ներքին մակերեսով մառանի և 1998թվականին կառուցված ծածկի նկատմամբ, որոնք կառուցված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վալեր Շախնազարյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Վալեր Միքաելի Շախնազարյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.26 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|