Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԹՈՒՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂ,49/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴԻԿ ՇՄԱՎՈՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՕ-510-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ 2008 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ,«Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով,ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2023EAFLEK/ կառույցների օրինականացման 8-րդ կետը,Էդիկ Շմավոնի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի 05-037-0030-0005 կադաստրային ծածկագրով հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Էդիկ Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է ՀՀ ՀՕ-117 ընդունված 10․06․2008թ․,26․12․2002թ․ թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
  2. Էդիկ Շմավոնի Մխիթարյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող Թթուջուր բնակավայրի բնակելի կառուցապատման 0․15425 հա հողամասում 2010թվ․ ինքնակամ/2023EAFLEK/ կառուցված երկհարկանի 35․87 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
  3. Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 22700 /քսաներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվեհամարին՝համարել Էդիկ Շմավոնի Մխիթարյանի սեփականություն։
  4. Համայնքի կողմից Էդիկ Մխիթարյանին սեփականության իրավունքով հատկացված 0․15425 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում։
  5. Սույն որոշումամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner