Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԱԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂ. ՏՈՒՆ 28 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՍԻԼԻ ԿՈՆՈՎԱԼՈՎԻ ԵՎ ՏԱՏՅԱՆԱ ԿՈՆՈՎԱԼՈՎԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով,26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տուն 28 հասցեում, 05-002-0183-0001 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.15հա հողամասին կից 0.03հա հողամասը իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Վասիլի և Տատյանա Կոնովալովներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Վասիլի Միխայլովիչ Կոնովալովին՝ ծնված 25.03.1955թ. և Տատյանա Վասիլյեվնա Կոնովալովին՝ ծնված 23.006.1954թ. համատեղ սեփականության իրավունքով հատկացվել է 0.15 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0,17999հա: Հողամասի վրա 1970թ.  կառուցված 95.3քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը,44.32քմ մակերեսով բաց պատշգամբը,150.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,14.61քմ մակերեսով բաց պատշգամբը,8,96քմ ընդհանուր մակերեսով աստիճանները,23.73քմ ներքին մակերեսով ավտոտնակը և 11.0քմ ներքին մակերեսով բաղնիքի շիությունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Վասիլի Կոնովալովի և Տատյանա Կոնովալովի համատեղ սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Վասիլի Կոնովալովին և Տատյանա Կոնովալովին համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.17999 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին,իսկ մնացորդ հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner