Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Յուրիկ Ռաֆիկի Խաչատրյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Յուրիկ Ռաֆիկի Խաչատրյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, գյուղ Մարտունի, 4 փողոց, 12 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0216-0008 կադաստրային ծածկագրով 0.567 հա անջրդի վարելահողը, 05-063-0205-0004 կադաստրային ծածկագրով 0.949 հա անջրդի վարելահողը, 05-063-0250-0025 կադաստրային ծածկագրով 0.4 հա խոտհարքը, 05-063-0270-0045 կադաստրային ծածկագրով 1.07 հա խոտհարքը, 05-0063-0021-0006 կադաստրային ծածկագրով 0.452 հա տնամերձը, 05-063-0248-0061 կադաստրային ծածկագրով 0.6786 հա խոտհարքը, 05-063-0257-0004 կադաստրային ծածկագրով 0.3757 հա անջրդի վարելահողը, 05-063-0248-0079 կադաստրային ծածկագրով 0.171 հա խոտհարքը, 05-063-0271-0015 կադաստրային ծածկագրով 0.3746 հա անջրդի վարելահողը, 05-063-0205-0004 կադաստրային ծածկագրով 0.258 հա անջրդի վարելահողը, 05-063-0216-0008 կադաստրային ծածկագրով 0.191 հա անջրդի վարելահողը, 05-063-0242-0003 կադաստրային ծածկագրով 0.3155 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 90310 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ին համայնք Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Յուրիկ Խաչատրյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|