Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ե.Չարենցի փողոցի տուն 11 հասցեում, 05-002-0085-0009 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06հա հողամասին կից 0.03հա հողամասը իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Ապրես,Մնաց և Վահիդա Մարտիրոսյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Ապրես Երեմի Մարտիրոսյանին՝ ծնված 25.11.1951թ.,Մնաց Երեմի Մարտիրոսյանին՝ ծնված 02.01.1954թ. և Վահիդա Երեմի Մարտիրոսյանին ծնված 01.12.1955թ. համատեղ սեփականության իրավունքով հատկացվել է 0.06 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.1հա: Հողամասի վրա 1970թ. կառուցված 95.3քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը,44.32քմ մակերեսով բաց պատշգամբը,150.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,14.61քմ մակերեսով բաց պատշգամբը,8,96քմ ընդհանուր մակերեսով աստիճանները,23.73քմ ներքին մակերեսով ավտոտնակը և 11.0քմ ներքին մակերեսով բաղնիքի շիությունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Ապրես,Մնաց և Վահիդա Մարտիրոսյանների համատեղ սեփական գույք:
- Համայնքի կողմից Ապրես,Մնաց և Վահիդա Մարտիրոսյանների համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.1 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին,իսկ մնացորդ 0.025 հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն,իսկ 0,014հա հողամասը համարել որպես ընդհանուր օգտագործման հողամաս:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|