Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1320-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2024 թվականի N 1320-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի» 37-րդ հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի24-րդ կետով,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդև 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ռազմիկ Բարսեղյանի դիմումը՝ Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի փող.73/3 հասցեում գտնվող 05-002-0115-0007 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023JXAWWS/կառուցված շինությունը /կաթսայատունը/ օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`

  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Ռազմիկ Բարսեղյանի կողմից Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց 73/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների՝կոմունալ 0.00451 հա հողատարածքի վրա 1992 թվականին ինքնակամ /2023JXAWWS/ կառուցված 34.42 քմ ներքին և 45.1 քմ արտաքին մակերեսով շինությունը /կաթսայատունը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 23

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner