Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սուրեն Լևոնի Սարգսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սուրեն Լևոնի Սարգսյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Ջիլ, 4 փողոց, 35 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Ջիլ բնակավայրում գտնվող 05-077-0049-0005 կադաստրային ծածկագրով 0․1487 հա բնակելի կառուցապատման հողի, 05-077-0005-0002 կադաստրային ծածկագրով 0․2035 հա բնակելի կառուցապատման հողի ՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 23133 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 10:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սուրեն Սարգսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|