|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 սեպտեմբերի 2026 թվականի N 1258-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի բնակիչ Մարատ Դանիելյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 10-րդ փողոց 18 հասցեում գտնվող 05-074-0011-0022 կադաստրային ծածկագրով 0.16645 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի բնակիչ Մարատ Մինասի Դանիելյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի նշանակության 0.16645 հա հողատարածքի վրա ինքնակամ /2026XMGUQQ/ կառուցված 45.95 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 79.2 քմ արտաքին մակերեսով լողավազանը, 40․1 քմ մակերեսով հարթակը, 8․59 քմ մակերեսով հարթակը և 25․66 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|