Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 236
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մայիսի 2026 թ.

ՆԻԿՈԼԱՅ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Նիկոլայ Թամրազյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Ծափաթաղ, 1-ին փողոց, թիվ 72 հասցեում գտնվող 05-048-0050-0005 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում․

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Նիկոլայ Թամրազյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026X3BHYM/ ինքնակամ կառուցված 23,36 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 23,4 քմ բաց պատշգամբը, 5,81 քմ աստիճանահարթակը, 61,81 քմ ծածկը և 60,9 քմ արտաքին մակերեսով զրուցարանը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը՝ 153․200 /մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, վճարել  900185061158 հաշվի համարին, համարել Նիկոլայ Թամրազյանի սեփականություն:
  3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner