Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 17.04․2026թ. տրված ՇԹԴ/102/8492-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել «Պետական գույքի կառավարման կոմիտե»-ի կողմից տրված դիմում-հայտը և երկարաձգել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի փողոց 96 հասցեում Թիվ 1 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակ համայնքի կողմից 30․04․2024 թվականին տրված 04/1-Շ շինարարության թույլտվության ժամկետը։
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման հաջորդ օրվանից:
|