Այսօր: Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 502-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2026 թվականի N 502-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Պ.ՍԵՎԱԿԻ ՓՈՂ.ՏՈՒՆ 65 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 27.04.2010թ. ՀՕ-50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ 2008 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ,«Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով,ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով հատկացված 0.0741հա հողամասում գտնվող ինքնակամ /2026BPAETS/ կառույցի օրինականացման 8-րդ կետը,Վարդան Համբարձումի Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0160-0007 կադաստրային ծածկագրով հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինության պահպանունը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Վարդան Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է ՀՀ ՀՕ-117 ընդունված 10․06․2008թ․,26․12․2002թ․ թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
  2. Վարդան Համբարձումի Մխիթարիանին՝ ծնված՛22.07.1957թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.07հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.0741հա:Հողամասի վրա 1980թվականին կառուցված երկհարկանի բնակելի տան 28.12քմ ներքին մակերեսով նկուղային հարկը,84.58քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,21.7քմ մակերեսով բաց պատշգամբը,88.31քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,39.78քմ մակերեսով բաց պատշգամբը,4.80քմ մակերեսով աստիճանահարթակը և 2020թվականին ինքնակամ /2026BPAETS/  կառուցված 21.55քմ ներքին և 24.28քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որոնք կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա,չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վարդան Համբարձումի Մխիթարյանի սեփական գույք: Ինքնակամ կառուցվցած շինությունը/ավտոտնակը/ ճանաչել օրինական,որի արժեքը կազմում է 18 040/տասնութ հազար քառասուն/ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվեհամարին՝ համարել Վարդան Մխիթարյանի սեփականություն,իսկ 2024թվականին ինքնակամ կառուցված 10.08քմ ներքին և 10.42քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը թողնել որպես ինքնակամ: 
  3. Համայնքի կողմից Վարդան Մխիթարյանին սեփականության իրավունքով հատկացված 0․0741 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում։
  4. Սույն որոշումամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.35 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner