Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Թագուհի Արզումանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Թագուհի Լևոնի Արզումանյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Ջիլ բնակավայր, 9-րդ փ., 4 տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ թիվ 21006826, 21006829, 21006831, 21006827 վկայականների համաձայն համապատասխանաբար 0․1043 հա, 0․0652 հա, 0․1865 հա, 0․0461 հա բնակելի կառուցապատման հողերի, թիվ թիվ 21006828, 21006832, 21006679 վկայականների համաձայն համապատասխանաբար 0․4185 հա, 1․0151 հա, 0․1756 հա վարելահողերի, թիվ 21006830 վկայականի համաձայն համապատասխանաբար 0․0899 հա խոտհարքի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 103940 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Թագուհի Արզումանյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|