|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2025 թվականի N 955-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18․09.2025 թվականի N 59-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 24․11.2025 թվականի N 163 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
-
Համաձայն մրցութային հանձնաժողովի N 01 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Պ․ Սևակի փողոց, 55/1 հասցեում գտնվող, 05-002-0102-0129 կադաստրային ծածկագրով 0․0048 հա բնակավայրի ընդհանուր օգտագործման հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթի հաղթող ճանաչել Մանուկ Առաքելյանին և կնքել վարձակալության պայմանագիր 99 տարի ժամանակով` 2025 թվականից 2124 թվականը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 16․157 ՀՀ դրամ: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 28․000 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի տարեկան հողի հարկի 2295%-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 122 ՀՀ դրամ: Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:
-
Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061257 հաշվեհամարին:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|