Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով և հաշվի առնելով,որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հերթապահ էլ.քարտեզում առկա են անճշտություններ,որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված սեփականության իրավունքով Արթուր Սասունի Հարությունյանին Գեղարքունիքի մարզ Ճամբարակ համայնք ք.Ճամբարակ Գետափնյա փողոց 15 հասցեում գտնվող հողատարածքի/վկայական՝26032026-05-0120/սահմանները,գծային չափերը,մակերեսը ինչպես նաև երկրաչափական պատկերը,հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները և գույքի վերաբերյալ 24.06.2026թ.կազմված N Ե-09/06 եզրակացությունը՝ որոշում եմ.
- ՈՒղղել և հաստատել Գեղարքունիքի մարզ,Ճամբարակ համայնք,ք.Ճամբարակ,Գետափնյա փողոց 15 հասցեում 05-002-0149-0014 կադաստրային ծածկագրով գտնվող հողատարածքի սահմանները,մակերեսը,գծային չափերը և երկրարափական պատկերը:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝պաշտոնական հրապարակման հոջորդող օրվանից:
|