1․ Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի կողմից 04․12․2025թ․ գրությամբ Ճամբարակ համայնքի ղեկավարին է ուղարկվել «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 20․11․2025թ․ կազմված թիվ 232 արձանագրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Լաքի Մեն» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված և համաձայնությամբ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին տրամադրված տարածքում հայտնաբերվել է ինքնակամ տեղադրված թվով 3 հատ ապակեպատ և թվով 7 հատ փայտաշեն ոչ հիմնական շինություններ։
24․12․2025թ․ թիվ ՔՏՄ/18/35587-25 գրությամբ նույնաբովանդակ տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվանգության տեսչական մարմնից։
Փաստի առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում 2025թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է վարչական վարույթ` նշված ոչ հիմնական շինությունների տեղադրման հարցի քննության նպատակով:
Վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի 17-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի տնօրեն Նաիրի Սարգսյանը։ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Զարեհ Սարգսյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին և ՍՊԸ-ի տնօրենի անունից 07․01․2026թ․գրավոր դիրքորոշում է ներկայացրել այն մասին, որ․
1․ Միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի 2021թ․ հուլիսի 9-ի նիստի թիվ 3-5 արձանագրության հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի միջև 2021թ․ օգոստոսի 6-ին կնքվել է «Սևան ազգային պարկի հողամասի կառուցապատման մասին թիվ 1601 պայմանագիրը, որին կցվել է նաև Շողակաթ համայնքի ղեկավար Ս․ Շուշանյանի կողմից հաստատված՝ հողամասի կառուցապաման ճարտարապետահատակագծային առաջադրանքը, այսուհետ՝ նաև ճ/հ առաջադրանք,
2․ Վարչական վարույթի ընթացքում ծագած հարցերը պարզելու նպատակով՝ ընկերությունը դիմել է «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Լ․ Բաբայանին։
Նրա կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝
2․1․ Նա 2021թ․ հուլիսին, ճ/հ առաջադրանքի շրջանակում կազմված նախագծային փաստաթղթերի փաթեթով դիմել է Շողակաթի համայնքապետին՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն տալու նպատակով,
2․2․ Շողակաթի համայնքապետարանը անորոշ պատասխաններով ձգձգել է թույլտվության տրամադրումը, որը վտանգում էր ստանձնած պարտավորությունների կատարումը,
2․3․ Հղում է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին, 2․4․ Օգտվելով իր օրենսդրական իրավունքից՝ դիմելուց շուրջ մեկ ամիս հետո, նա սկսել է համայնքապետարան ներկայացված նախագծով նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումը,
2․5․ Մինչև հողամասի կառուցապատման իրավունքի՝ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին օտարելը որևէ մարմին կամ պաշտոնատար անձ չի հետաքրքրվել իրականացված կառուցապատման հարցերով։
3․ «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Լ․ Բաբայանի կողմից փոխանցված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է Շողակաթ համայնքի նախկին ղեկավար Ս․ Շուշանյանին։ Վերջինս պատասխանել է, որ չի հիշում, որ «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ն դիմել է ոչ հիմնական շինությունների տեղադրման հարցով, բայց չի հիշում դիմումին տրված ընթացքի մասին, քանի որ համայնքների խոշորացումից հետո ինքն ազատվել է աշխատանքից և որևէ առնչություն չունի համայնքապետարանի հետ։
«Վայթ Շորժա» ՍՊԸ-ն, որպես «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի իրավահաջորդ, նշված հարցերի վերաբերյալ այլ տեղեկատվության չի տիրապետում։
Իրավահաջորդության հիմքը 2025թ․ հուլիսի 10-ին կնքված, նոտարական վավերացում և պետական գրանցում ստացած «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագիրն է։
Բնապահպանության և քաղաքաշինության տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումների շրջանակում արձանագրվել է, որ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում տեղադրված շինությունները ոչ հիմնական /ժամանակավոր/ շինություններ են։
Ըստ այդմ իրենց կարծիքով վարչական վարույթի հարցը լուծելու համար կարիք կլինի վերոհիշյալ տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզել առկա ոչ հիմնական շինությունների տեղադրման օրինականությունը՝ փաստացի կատարած աշխատանքները համեմատելով կառուցապատման իրավունքի հետ տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ։
Հայտնել է նաև, որ 27․11․2025թ․ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ն «Ուրբան» համակարգով դիմել է տեղադրման թույլտվություն ստանալու համար։
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար գործի քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ներկայացված դիրքորոշման համաձայն անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմություն կիրառելու հարցը ճշտելու նպատակով, որոնք վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, ուստի լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ լսումներ իրականացնել և «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին ծանուցել վարչական վարույթի լսումներին մասնակցելու համար։
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի դրույթները․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- 09 դեկտեմբերի 2025թ.-ին Ճամբարակի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարացնել 10 օր ժամկետով՝ մինչև 19․01․2026թ․ ներառյալ։
- Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշման օրինակը ուղարկել վարույթի մասնակից՝ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին:
- Իրականացնել լրացուցիչ քննարկում 2026 թվականի հունվարի 16-ին ժամը 12։00-ին՝ ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: