Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Ճամբարակ համայնքի ավագանու 11.03.2020 թվականի N 32 որոշմամբ, ՀՀ կառավարության 06.09.2018թ․ N 1030-L որոշման և 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ճամբարակ համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի թվով 17 բնակավայրերի /Ճամբարակ քաղաք, Այգուտ (Ճապկուտ), Անտառամեջ, Արծվաշեն, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան (Բարեպատ), Ձորավանք, Մարտունի գյուղ, Վահան, Շողակաթ, Արտանիշ, Աղբերք, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ բնակավայրեր/ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի գոտևորման մասը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|