|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 ապրիլի 2026 թվականի N 466-Ա |
ՋՈՒԼԵՏՏԱ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Ջուլետտա Մայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Ծափաթաղ 1-ին փող. 2-րդ նրբանցք,թիվ 19 հասցեում գտնվող 05-048-0026-0008 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում:
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Ջուլետտա Մայրապետյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026EU7QYZ/ ինքնակամ կառուցված 56,15 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,21.38 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը,20.74 քմ արտաքին մակերեսով նկուղը,7,19 քմ բաց պատշգամբը,15,48 քմ մակերեսով բաց պատշգամբը և 1,69 քմ աստիճանահարթակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 107․200 /մեկ հարյուր յոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Ջուլետտա Մայրապետյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|