|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 11  մայիսի  2021 թվականի N 48-Ա
 | 
| ԹԹՈՒՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 122-րդ հոդվածի դրույթներով. ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ   ՈՐՈՇՈՒՄ  Է` 
Համաձայնություն տալ` ստեղծելու համայնքային ենթակայության «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի «Թթուջուր գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը /կցվում է/:Սահմանել, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան հանդիսանում է` ա/ մինչև 6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումը:
 բ/ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կագով:
Համայնքային հիմնարկի համայնքային սեփականություն հադիսացող գույքը, բացառությամբ շենքի և նվազագույն աշխատավարձի 25000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:Համայնքային հիմնարկի` Մարտունի գյուղի մանկապարտեզի շենքը սպասարկող տարածքով և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությունը համապատասխան օգտագործելու պայմանով, համայնքապետարանի հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:Հաստատել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Մարտիրոսյանին ապահովելու համայնքի սեփականությունը հանդիսացող Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի շենքը դրանց նպատակային նշանակությունը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու համապատասխան պայմանագրի կնքումը:Համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե»,«է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված  լիազորությունները վերապահել համայնքի ղեկավարին:Մանկապարտեզ հաճախող երեխաների վարձավճարի չափը սահմանել 3000 /երեք հազար/ դրամ:Սույն որոշման կատարրման ապահովման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի /Ա. Ստեփանյան/ և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի /Հ. Մարտիրոսյան/ վրա:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: | 
| 
 | Կողմ -6  ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ  ՏԵՂԱԿԱԼ                                                        ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (21.49 Կբ)
 Կանոնադրություն |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |