Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝ 1.Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 05-002-0101-0132 կադաստրային ծածկագրով 0,0024 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Ռաֆիկ Մելքումյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Ռաֆիկ Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։ 2.Քաղաքացի Ռաֆիկ Մելքումյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8100 /ութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |