1․ Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի կողմից 10․10․2025թ․ թիվ ե/4/2317-25 գրությամբ Ճամբարակ համայնքի ղեկավարին է ուղարկվել Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ 06․10․225թ․ կազմված թիվ 206 արձանագրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված տարածքում հայտնաբերվել է ինքնակամ տեղադրված թվով երկու հատ (40մx8մ և 15մx6մ չափերի) ոչ հիմնական շինություններ։
20․10․2025թ․ թիվ ՔՏՄ/18․9/2869-25 գրությամբ նույնաբովանդակ տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվանգության տեսչական մարմնից։
ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում 2025թ. հոկտեմբերի 20-ին հարուցվել է վարչական վարույթ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված տարածքում ինքնակամ շինությունների տեղադրման հարցիքննությաննպատակով:
Վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 3-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի տնօրեն Նաիրի Սարգսյանը։
«Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Զարեհ Սարգսյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին և ՍՊԸ-ի տնօրենի անունից գրավոր դիրքորոշում է ներկայացրել այն մասին, որ․
1․«Վայթ Շորժա» ՍՊԸ-ն հանդիսանում է «Մայ գրին հաուս» ՍՊԸ-ի իրավահաջորդը, որի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև դեռևս 2021թ․ օգոստոսի 6-ին կնքվել է կառուցապատման իրավունքի տրամադրման թիվ 1601 պայմանագիրը, որն ի թիվս այլ իրավական ակտերի կնքվել է ՀՀ կառավարության 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով։
Համաձայն այդ որոշման 52․1 կետի՝
52․1․Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում հաղթոին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը։
2․ Պայմանագրի 1․2 կետի համաձայն հողամասը տրամադրվելէ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։
3․ Նշված ոչ հիմնական շինությունները տեղադրվել են կնքված պայմանագրով տրամադրված կառուցապատման իրավունքի հիման վրա 2021 թվականին, ինչը հաստատվում է կից ներկայացվող օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) դրանց արտացոլմամբ։
Հայտնել է նաև, որ հողամասը սեփականատեր պետության անունից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է կառուցապատման նպատակով տրամադրել Ընկերությանը և տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով ոչ միայն տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման համաձայնությունը, այլև սահմանել է կառուցապատման կարգն ու պայմանները։
Եզրակացրել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքում այլևս տեղադրված հիշյալ և մնացած ոչ հիմնական շինությունների առկայությունը ոչ թե իրավախախման փաստ է, այլ կարող է քննարկման առարկա դառնալ միայն դրանց ոչ հիմնական շինությունների կարգին պատկանելու հանգամանքը։
20․11․2025թ․ վարչական վարույթի ժամկետը երկարացնել 10 օր ժամկետով՝ մինչև 01․12․2025թ․ ներառյալ։
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով «Վայթ Շորժա» ՍՊԸ-ի ներկայացված դիրքորոշման համաձայն անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, այդ թվում իրավախախտում կատարելու ժամանակահատվածը պարզելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմություն կիրառելու հարցը ճշտելու նպատակով, որոնք վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, որի համար լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ լսումներ իրականացնել և «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին ծանուցել վարչական վարույթի լսումներին մասնակցելու համար:
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի դրույթները․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի`
- 20 հոկտեմբերի 2025թ.-ին Ճամբարակի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարացնել 10 օր ժամկետով՝ մինչև 11․12․2025թ․ ներառյալ։
- Վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշման օրինակը ուղարկել վարույթի մասնակից՝ «Վայթ Շորժա» ՍՊԸ ընկերությանը:
- Իրականացնել լրացուցիչ քննարկում 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ժամը 1200-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: