Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Արտակ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում գտնվող 05-077-0022-0014 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում:
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արտակ Սարգսյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026KAMWXG/ ինքնակամ կառուցված 39,6 քմ արտաքին և 33․98 քմ ներքին մակերեսով խանութը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 69․250 /վաթսունինը հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Արտակ Սարգսյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|