Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Հրանտ Արմենի Գևորգյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Հրանտ Արմենի Գևորգյանին /հաշվառված` Երևան, Էրեբունի, Գլինկայի փողոց, 6 շենք, 50 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0116-0021 կադաստրային ծածկագրով 0․065 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողը, 05-074-0116-0021 կադաստրային ծածկագրով 0․04 հա հատուկ նշանակության հողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 20295 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հունիսի 11-ին ժամը 10:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Հրանտ Գևորգյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|