|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մարտի 2026 թվականի N 219-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԻԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 91.8քմ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոցի 3/1 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.10798 հա հողամասում և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունը օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արթուր Ասատրայանի կողմից տրված դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Մարինե Մամիկոնյանին պատկանող /վկայական՝04022026-05-0046/ բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- Մարինե Սուրենի Մամիկոնյանին պայամանով սեփականության իրավունքով փոխանցված հողամասի վրա ինքնակամ կառուցված 80.36քմ ներքին և 91.8քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մարինե Մամիկոնյանի օրինական սեփական գույք:
- Մարինե Մամիկոնյանը պարտավոր է 91.8 քմ ընդհանուր մակերեսով կառուցված ինքնակամ շինության/բնակելի տան/ համար,որի արժեքը կազմում է 80 250/ութսուն հազար երկուհարյուր հիսուն/ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական Մարինե Մամիկոնյանի սեփական գույք:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|