Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (10-րդ հոդվածը լրաց. 05.04.00 ՀՕ-50, 30.04.08 ՀՕ-55-Ն, 08.12.11 ՀՕ-353-Ն, 21.03.12 ՀՕ-95-Ն) 11-րդ կետի պահանջները.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է`
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի բնակիչ Վանուշ Վարդանյանի դիմումն այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա 2015-2020 թվականներին կուտակվել են պարտքեր, որոնց մայր գումարը՝ 64651 /վաթսունչորս հազար վեց հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամը վճարել է և հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով վիճակը՝ օրենքի սահմանում արտոնել 70518 /յոթանասուն հազար հինգ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հաշվարկված տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|